email:   password:  

Տեխնիկական բնութագրեր

Թարգմանական հիշողություն
Բառացանկեր
Սատարվող լեզուներ
Տեքստի ձևաչափ
Որակի վերահսկում
Այլ հնարավորություններ
Համակարգչային և ծրագրային միջավայր
 

Թարգմանական հիշողություն

Ծավալը. Մինչև 500 000 թարգմանական միավոր: Wordfast server անվճար լրամիջոցը հիշողության ծավալն ավելացնում է ևս 200 միլիոն թարգմանական միավորով:

Տեքստային ֆորմատը.Wordfast ծրագիրն օգտագործում է plain text (ANSI) կամ Unicode (UTF-16) տեքստային ֆորմատը, ինչը հեշտացնում է թարգմանական միավորների պահպանումը, կառավարումը, ընթերցումն ու փոխանցումը: Գործնականում տեքստ խմբագրող ցանկացած ծրագրով կարելի է բաց անել Wordfast թարգմանական միավորները: Microsoft Word ծրագրով նույնպես կարելի է խմբագրել Wordfast թարգմանական միավորները, սակայն Wordfast ծրագիրը ևս առաջարկում է դրանց խմբագրման, կրճատման, փոփոխման, հակադարձ վերադասավորման, խմբավորման և ծավալների սեղմման միջոցներ:

Տեքստային այս ֆորմատն առավել հուսալի է, արդյունավետ և համատեղելի: Հայտնի բոլոր ֆորմատներից այն նաև ամենասեղմն է, և շնորհիվ օգտագործվող ֆորմատի սեղմության Wordfast ծրագրի թարգմանական միավորները երեքից-չորս անգամ թեթև են «կշռում» իրենց մրցակիցներից: Այս առավելությունը հատպակես կարևոր է դառնում, երբ մենք գործ ենք ունենում բազմաքանակ թարգմանական միավորների հետ:

Թարգմանական միավորների ֆորմատը բոլոր թողարկումներում մնացել է նույնը: Սա թույլ է տվել մի կողմից շարունակաբար կատարելագործել ծրագիրն ու ավելացնել նոր հնարավորություններ, մյուս կողմից պահպանել ծրագրի թողարկումների համատեղելիությունը: Ցավոք, շատ ծրագրերի համար սովորական է դարձել ֆորմատի փոփոխումը, ինչը պայմանավորված է շուկայական «խորամանկությամբ» կամ թերի ծրագրային լուծումներով:

Համատեղելիություն. Wordfast ծրագիրն օգտագործում է TMX տեքստային ֆորմատ: PlusTools անվճար լրամիջոցի շնորհիվ կարելի է աշխատել նաև Trados ծրագրի .TXT և IBM Translation Manager ծրագրի .EXP ֆորմատների հետ:

Աշխատանքի սկզբունքը. Wordfast ծրագրի սկզբունքները թույլ են տալիս բնագրում ակնթարթորեն հայտնաբերել նույնանուն բառերն ու թյուրըմբռնելի հատվածները, ապա ծրագիրը կարող է վերականգնել բնագրի պահանջվող հատվածը:

Ms Word միահավաք միջավայր. Wordfast լրամիջոցը ամբողջովին ներգրավվում է Ms Word աշխատանքային միջավայր: Բացի Ms Word ծրագրից, Դուք կարիք չունեք որևէ այլ ծրագրի:

Ցանցային տեղակայում. Համակարգչային ցանցում տեղակայվելու դեպքում Wordfast թարգմանական միավորներից միաժամանակ կարող են օգտվել մինչև 20 թարգմանիչ:

Բառացանկեր

Wordfast ծրագիրը կարող է միաժամանակ օգտագործել մինչև երեք բառացանկ:

Ծավալը. Բառացանկի ծավալը գործնականում անսահմանափակ է` մինչև 500 000 բառային միավոր: Հարկ է նշել, որ մասնագիտական բառացանկում ընդգրկված տերմինները սովորաբար չեն անցնում 10 000:

Ֆորմատ. Ինչպես թարգմանական միավորների դեպքում` այստեղ ևս օգտագործվում է plain text (unicode կամ այլ) տեքստային ֆորմատ, ինչը թույլ է տալիս հանդիպած նոր տերմիններն ընտրել և համակարգչի ժամանակավոր հիշողության միջոցով փոխանցել Wordfast բառացանկ: Wordfast ծրագրի միջոցով կարելի է աշխատել նաև Trados MultiTerm ֆորմատի բառացանկի հետ:

Հնարավորություններ. Բառացանկով աշխատելիս կարելի է միաժամանակ կատարել որոնում, նույնանուն կամ նման բառերի և արտահայտությունների ընդգծում, տերմինաբանական հարցում, բառերի ուղղագրություն, տեքստի սրբագրում և այլ գործողություններ:

Բառային շփոթի բացառում. Տեքստում ծրագիրը կարողանում է ճանաչել բառի ուղիղ` բառարանային ձևը, և այս կերպ բացառել օգտագործված բառի իմաստաբանական կամ տերմինաբանական շփոթը: Ընդգրկված բառացանկերը կարելի է թողնել անփոփոխ կամ դրանք շարունակաբար փոփոխել` դարձնելով առավել ճշգրիտ, գրագետ ու կատարյալ:

Ms Word միահավաք միջավայր. Wordfast բառացանկն ամբողջովին ներգրավվում է Ms Word աշխատանքային միջավայր: Բացի Ms Word ծրագրից, Դուք կարիք չունեք որևէ այլ ծրագրի:

Ցանցային տեղադրում. Համակարգչային ցանցում տեղադրվելու դեպքում Wordfast ծրագրի միևնույն բառացանկից կարող են օգտվել մինչև 20 թարգմանիչ:

Լեզուներ

Wordfast լրամիջոցը կարող է օգտագործվել բոլոր այն լեզուների համար, որոնց հետ աշխատանքը նախատեսված է Microsoft Word ծրագրով:

Տեքստի ֆորմատ

Քանի որ Wordfast ծրագիրն աշխատում է Ms Word միջավայրում, Ms Word ծրագրին ճանաչելի ցանկացած տեքստային ֆորմատ ճանաչելի է նաև Wordfast ծրագրին: Ավելին, առանց որևէ այլ լրամիջոց օգտագործելու ու հայտանշված տեքստի ֆորմատը փոխելու Wordfast ծրագրով կարելի է թարգմանել Excel և PowerPoint փաստաթղթեր, իսկ PlusTools անվճար լրամիջոցը տեղադրելու դեպքում` նաև HTML կոդավորման ինտերնետային էջեր: Wordfast ծրագրի համար նաև համատեղելի են RWS Rainbow, Trados Stagger և այլ ծրագրերով հայտանշված տեքստերը: Շնորհիվ այս համատեղելիության, Wordfast լրամիջոցը կարող է հաջողությամբ ներգրավվել Trados ծրագրի նախագծերում` թարգմանելու FrameMaker, SGML, Quark Xpress, PageMaker և այլ ֆորմատի տեքստեր:

Որակի հսկողություն

Ծրագիրը նախատեսում է թարգմանության որակի միաժամանակյա վերահսկողություն և կատարված աշխատանքի վերջնական ստուգում: Նախանշած կանոններով ընթացող գործողությունը կարող է վերաբերել բառերի ուղղագրությանը, իմաստային ճշտությանը, ինչպես նաև ունենալ տերմինաբանական բնույթի այլ պահանջներ:

Այլ հնարավորություններ

Բացի վերը նշված հնարավորություններից, Wordfast ծրագրի միջոցով կարելի է կատարել ավտոմատ բազմաթիվ այլ գործողություններ, որոնցից շատերը ոչ միայն օգտակար են, ալև անհրաժեշտ թարգմանական աշխատանքում: Ծրագիրը կարող է աշխատել արտաքին բառարանների հետ, կցվել մեքենայական թարգմանության ծրագրերին, առաջարկել ենթատեքստային որոնում և համապատասխանության որոնում: Ծրագրին նաև կարող են միանալ Ms Word-ի այլ լրամիջոցներ` ավելացնելով Wordfast ծրագրի հնարավորություններն ու առաջարկելով նոր գործիքներ:

Համակարգչային և ծրագրային միջավայր

Wordfast ծրագիրն աշխատում է գրեթե բոլոր օպերացիոն համակարգերում (Windows 95...Window XP, Mac OS7...Mac OSX, Linux+Ms Office):

Լրամիջոցը պատրաստ է աշխատելու ցանկացած այն համակարգում, որն օգտագործում է Microsoft Word 97 և բարձր: Նախագծված որպես Ms Word ծրագրի լրամիջոց, այն չի պահանջում .DLL, .EXE կամ որևէ այլ ծրագրային ռեսուրս:

Ծրագիրը կարող է աշխատել Word 97, Word 2000, Word 2002 (a.k.a. XP), Word 2003, ինչպես նաև` Word 98, Word 2001 և Word X (MacIntosh-ի վրա) ծրագրային միջավայրերում: Որքան ավելի արագ և անխափան է աշխատում Ms Word ծրագիրը, այնքան ավելի լավ է աշխատում Wordfast լրամիջոցը: Այն կարող է աշխատել նույնիսկ Windows 120-Mhz համակարգչի վրա տեղադրված Ms Word 97 ծրագրի միջավայրում: Մանրամասների համար տես Համակակարգչային և ծրագրային միջավայր էջը:

albanian | arabic | armenian | basque | bulgarian | catalan | chinese (simpl) | chinese (trad) | croatian | czech | danish | dutch | english | estonian | german | finnish | french | greek | hebrew | hindi | hungarian | indonesian | italian | japanese | korean | latvian | macedonian | norwegian | polish | portuguese | romanian | russian | serbian | slovak | slovenian | spanish | swedish | thai | tagalog | turkish | ukrainian | vietnamese | my language | (c) 2017, Yves Champollion
Yves Champollion translation localization consultant consulting. en français